Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/world-i205130-Թուրքիայի_պաշտպանության_նախարարը_ժամանել_է_Ադրբեջան
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բաքու։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2023 13:18 Asia/Tehran
  • Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բաքու։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրանց օդանավակայանում դիմավորել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ իր ենթակաների հետ։

Ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները, Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակության այցի գլխավոր նպատակն Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության ընդլայնմանը վերաբերող ծրագրերի քննարկումն է։

Քննարկվելու է նաև տարածաշրջանում անվտանգային իրավիճակը։

armeniasputnik.am