Ալիևը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ․ քննարկել են երկկողմ հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/world-i205146-Ալիևը_հանդիպել_է_Թուրքիայի_պաշտպանության_նախարարի_հետ_քննարկել_են_երկկողմ_հարաբերությունները
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բաքու։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Օգոստոս 27, 2023 14:37 Asia/Tehran
  • Ալիևը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ․ քննարկել են երկկողմ հարաբերությունները

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բաքու։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Օգոստոսի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին։ 

Ալիևը Յաշար Գյուլերի նշանակումը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի պաշտոնում գնահատել է որպես «Թուրքիայի նախագահի մեծ վստահություն» և «հաջողություն մաղթել նրան իր պարտականությունների կատարման գործում»։

Յաշար Գյուլերն ընդգծել է, որ «նախագահ Իլհամ Ալիևի հեռատեսության և վճռականության շնորհիվ Ադրբեջանը դարձել է միջազգային հանրության կարևոր և հեղինակավոր անդամ, ինչը մեծ հպարտության զգացում է առաջացնում»։

Նախարարն ասել է, որ «երկու երկրների ղեկավարների սերտ հարաբերություններն ու շփումները շատ դրական են ազդում» երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման վրա, նշել է «արդյունավետ փոխգործակցությունն ադրբեջանցի գործընկերների հետ»։

tert.am