Իրանը որպես դիտորդ է հրավիրվել ՀԱՊԿ-ի զորավարժություններին
Բելառուսի հյուրընկալությամբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորավարժություններին որպես դիտորդներ են հրավիրվել Իրանի, Սաուդյան Արաբիայի, Չինաստանի և Մոնղոլիայի ներկայացուցիչներ։
ՖԱՐՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարել է,-«ՀԱՊԿ-ի երկրները Բելառուսում անցկացվելիք «Մարտական եղբայրություն-2023» զորավարժություններին որպես դիտորդ հրավիրել են Իրանի, Սաուդյան Արաբիայի, Չինաստանի և Մոնղոլիայի ներկայացուցիչներին։
Նա հավելել է,-«Բելառուսի Հանրապետությունում անցկացվող զորավարժություններին որպես դիտորդ հրավիրված են ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետություններ՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Մոնղոլիայի ներկայացուցիչներ»,- ասել է նա։
ՀԱՊԿ-ի առաջիկա զորավարժությունները կկենտրոնանան անօդաչու թռչող սարքերի կիրառման և դրանց դեմ պայքարի միջոցների վրա, ասել է շտաբի պետը։
Նշենք,որ սեպտեմբերի 1-ից 6-ը (Շահրիվարի 10-ից 15-ը) Բելառուսի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ-ի «Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները։
Ըստ պայմանավորվածությունների՝ այս զորավարժությանը կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ազգային գումարտակները։
Բելառուսի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ այս զորավարժությունների հիմնական նպատակը համատեղ գործողությունների նախապատրաստման և իրականացման ընթացքում հրամանատարա-վերահսկիչ մարմինների համակարգման և համախմբվածության բարելավումն է։
Առավել դրան, այս վարժանքներն անցկացվելու են մարտական և հատուկ գործողությունների ժամանակ զորամասերի և ենթակաների ղեկավարման գործում հրամանատարների հմտություններն ու գործնական կարողությունները բարելավելու նպատակով:
Ընդհանուր առմամբ, այս զորավարժությունների համար նկատի են առնվել ավելի քան 2500 զինվորականներ և ավելի քան 500 զենքեր և հատուկ զինտեխնիկա։