Ուլյանով. BRICS-ի բոլոր անդամները հավասար են Միջազգային կազմակերպություններում
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, համեմատելով BRICS խումբը արևմտյան կազմակերպությունների հետ, ասաց.«ԲՐԻԿՍ-ում չկա ներքին կամ արտաքին առաջնորդ, և այս խմբի բոլոր անդամները հավասար են»։
Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միխայիլ Ուլյանովը «X» սոցիալական ցանցում (նախկին Twitter) գրել է. «Ո՞րն է արևմտյան ինստիտուտների (Յոթնյակի խումբ, ՆԱՏՕ, Եվրամիություն և այլն) հիմնական տարբերությունը BRICS-ի հետ»:
Նա հավելել է. «ԲՐԻԿՍ-ի բոլոր անդամները հավասար են, կարո՞ղ եք նույնը ասել արևմտյան ինստիտուտների մասին»:
Նման համեմատություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ասել. «BRICS-ի և Յոթնյակի խմբի կամ արևմտյան կողմնորոշված այլ դաշինքների միջև տարբերությունն այն է, որ նրանք բոլորը նայում են ԱՄՆ-ին»:
Ռուս բարձրաստիճան դիվանագետը հավելել է. «BRICS-ի առաջնորդները զբաղվում են իրական հարցերով, մինչդեռ արևմտյան քաղաքական գործիչներն ու լրագրողներն ավելի հակված են իրենց լեզուն շարժելու»։