Թուրքիայի բանակի շտաբի պետը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i205230-Թուրքիայի_բանակի_շտաբի_պետը_հանդիպել_է_Ադրբեջանի_պաշտպանության_նախարարի_հետ
Թուրքիայի բանակի շտաբի պետը երեկ Բաքվում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2023 13:10 Asia/Tehran
  • Թուրքիայի բանակի շտաբի պետը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ

Թուրքիայի բանակի շտաբի պետը երեկ Բաքվում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ։

Թուրքական TRT կայքի փոխանցմամբ, Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս հանդիպմանը Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ Զաքիր Հասանովը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ադրբեջանական բանակին աջակցելու համար՝ ասելով.-«Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բարձրացել են երկու դաշնակից երկրների հարաբերությունների մակարդակի, և այդ շրջանակներում ամրապնդվել է նաև ռազմական համագործակցությունը»։

Թուրքական բանակի շտաբի պետ գեներալ Մեթին Գյուրաքն այս հանդիպմանը ևս ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը գնալով ավելի է զարգանալու։

Նա հավելել է, որ այդ համագործակցությունները կամրապնդեն երկու երկրների միասնությունը՝ ստեղծելով նոր հնարավորություններ։

«Մենք վստահ ենք, որ երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հետագայում էլ ավելի կամրապնդվեն»,ասել է Գյուրաքը։

Թուրքական բանակի շտաբի պետը երեկ Բաքվում հանդիպել է նաև Ադրբեջանի բանակի շտաբի պետ, գեներալ Քարիմ Վալիյովի հետ և մտքեր է փոխանակել համատեղ վարժանքների անցկացման և երկկողմ ռազմական համագործակցության զարգացման շուրջ։