Ռուսաստանում ուղղաթիռ է կործանվել.Կա 3 զոհ
Օգոստոս 29, 2023 15:08 Asia/Tehran
Ռուսաստանում ուղղաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է զոհվել:
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մի-8 ուղղաթիռը կործանվել է Չելյաբինսկի մարզի Սոսնովսկի շրջանում՝ ուսումնամարզական թռիչք իրականացնելու ժամանակ։
Չելյաբինսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Տեքսլերը հաստատել է Անվտանգության դաշնային ծառայության ավիացիոն ջոկատին պատկանող ուղղաթիռի կործանումը և ասել,-« Մի-8 ուղղաթիռը կործանվել է Սոսնովսկի շրջանի Կրասնոյե Պոլե գյուղի մոտ:
Որոշ աղբյուրներ հայտնում են, որ այս ուղղաթիռի կործանման հետևանքով 4 մարդ է զոհվել։