Վաշինգտոնը շարունակում է արդարացնել Պարսից ծոցում ամերիկյան ուժերի ներկայությունը
Պենտագոնի փոխխոսնակ Սաբրինա Սինգհը կրկնել է Իրանի հասցեին ուղղված կեղծ մեղադրանքները, հավելելով, որ Պարսից ծոցից ամերիկյան զորքերի վերադարձի ժամանակը հայտնի չէ։
ԻՌՆԱ-ն, վկայակոչելով Պենտագոնի կայքը, գրում է, որ այս մասին Սինգհը հայտարարել է երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում:
Պատասխանելով Պարսից ծոցից ամերիկյան ուժերի դուրսբերման մասին հարցին, նա ասել է. «Ես չեմ կարող ժամկետ ասել: Քանի դեռ Պարսից ծոցում այդ ուժերի ներկայության անհրաժեշտություն կա, նրանք կմնան այնտեղ»։
Կրկնելով Իրանի հասեցին ուղղված մեղադրանքները, Պենտագոնի փոխխոսնակը նշել է. «Կարող եմ միայն ասել, որ ամերիկյան ուժերն այնտեղ են, որպեսզի կանխեն Իրանի կողմից հովանավորվող խմբերի հավանական սպառնալիքները»:
Իրանը մշտապես ընդգծել է տարածաշրջանի ջրերում, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում, նավագնացության անվտանգությունը ներքին ուժերով ապահովելու անհրաժեշտությունը և որ օտար ուժերի ներկայություն տարածաշրջանում կարող է սպառնալ Պարսից ծոցի ափամերձ երկրների անվտանգությանը։