ԱՄՆ-ն թեժացնում է ռուս-ուկրաինական պատերզմի կրակը
Վաշինգտոնը հայտարարել է, որ Կիևին կտրամադրի 250 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Պետդեպարտամենտը երեքշաբթի օրը հայտարարել է. «ԱՄՆ-ի նոր ռազմական օգնությունը կաջակցի Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը»:
Ավելի վաղ, ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը հայտարարել էր, որ Վաշինգտոնն Ուկրաինային տրամադրել է 43 միլիարդ դոլար արժողությամբ 3,1 միլիոն թնդանոթի արկ, հրթիռ և այլ զինամթերք:
Եվրոպական և արևմտյան երկրները, հատկապես՝ ԱՄՆ-ը, խստացնելով հակառուսական պատժամիջոցներիը և Կիևին բոլոր տեսակի թեթև ու ծանր զինատեսակներ մատակարարելով, ոչ միայն որևէ քայլ չեն ձեռնարկում ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, այլ ավելի են թեժացնում հակամարտության կրակը:
Ռուս պաշտոնյաները և որոշ արևմտյան փորձագետներ և լրատվամիջոցներ ուկրաինական պատերազմը որակել են որպես Արևմուտքի և Ռուսաստանի միջև միջնորդավորված պատերազմ: