ԱՄՆ-ն թեժացնում է ռուս-ուկրաինական պատերզմի կրակը
https://parstoday.ir/hy/news/world-i205260-ԱՄՆ_ն_թեժացնում_է_ռուս_ուկրաինական_պատերզմի_կրակը
Վաշինգտոնը հայտարարել է, որ Կիևին կտրամադրի 250 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2023 06:44 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն թեժացնում է  ռուս-ուկրաինական պատերզմի կրակը

Վաշինգտոնը հայտարարել է, որ Կիևին կտրամադրի 250 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Պետդեպարտամենտը երեքշաբթի օրը հայտարարել է. «ԱՄՆ-ի նոր ռազմական օգնությունը կաջակցի Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը»:
Ավելի վաղ, ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը հայտարարել էր, որ Վաշինգտոնն Ուկրաինային տրամադրել է 43 միլիարդ դոլար արժողությամբ 3,1 միլիոն թնդանոթի արկ, հրթիռ և այլ  զինամթերք:
Եվրոպական և արևմտյան երկրները, հատկապես՝ ԱՄՆ-ը, խստացնելով հակառուսական   պատժամիջոցներիը և Կիևին բոլոր տեսակի թեթև ու ծանր զինատեսակներ մատակարարելով, ոչ միայն որևէ քայլ չեն ձեռնարկում ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, այլ ավելի են թեժացնում հակամարտության կրակը: 
Ռուս պաշտոնյաները և որոշ արևմտյան փորձագետներ և լրատվամիջոցներ ուկրաինական պատերազմը որակել են որպես Արևմուտքի և Ռուսաստանի միջև միջնորդավորված պատերազմ: