Ոչ մի կարևոր գլոբալ խնդիր չի կարող լուծվել առանց Չինաստանի.Բրիտանիայի արտգործնախարար
(last modified Wed, 30 Aug 2023 14:54:18 GMT )
Օգոստոս 30, 2023 18:24 Asia/Tehran
  • Ոչ մի կարևոր գլոբալ խնդիր չի կարող լուծվել առանց Չինաստանի.Բրիտանիայի արտգործնախարար

Պեկին մեկնելու նախօրեին Բրիտանիայի արտգործնախարարն ասել է, որ առանց Չինաստանի ոչ մի կարևոր գլոբալ խնդիր չի կարող լուծվել։

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը հայտարարել է, որ  Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեվերլին այսօր կայցելի Չինաստան։

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Ջեյմս Քլեվերլին, ով Բրիտանիայի առաջին արտգործնախարարն է, որ վերջին հինգ տարվա ընթացքում այցելում է Չինաստան, ասել է. «Կարևոր է տնօրինել Չինաստանի հետ  Բրիտանիայի հարաբերությունները»:

Բրիտանիայի արտգործնախարարը նշել է, որ ոչ մի կարևոր գլոբալ խնդիր՝ սկսյալ կլիմայի փոփոխությունից մինչև կորոնավիրուսի համաճարակի կանխարգելումը, համաշխարհային տնտեսական անկայունությունից մինչև միջուկային զենքի հարցը, չի կարող լուծվել առանց Չինաստանի։

Քլեվերլին հավելել է,-«Չինաստանի տարածությունը, պատմությունը և համաշխարհային կարևորությունը, նշանակում են, որ այդ երկիրը չի կարելի անտեսվել, բայց դա համաշխարհային ասպարեզում ուղեկցվում է պատասխանատվություն կրելով, ինչը նշանակում է, որ Չինաստանը նաև կատարում է իր միջազգային պարտավորությունները»:

Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Քլեվերլին այցելում է Չինաստան՝ նպատակ ունենալով բարելավել Լոնդոնի և Պեկինի միջև հարաբերությունները, որոնք հասել են վերջին տասնամյակների իրենց ամենացածր մակարդակին: Այս այցը պետք է կատարվեր որոշ ժամանակ առաջ, սակայն որոշ պատճառներով այն հետաձգվեց։

Չինաստան-Բրիտանիա հարաբերությունների խնդիրը կարող է լինել այս երկրի որոշ դիրքորոշումների և կողմնակալության մեջ, ինչը հանգեցնում է «Սառը պատերազմի» մտածելակերպի կամ Չինաստանի նկատմամբ նախապաշարմունքների։ Մի կողմից, Լոնդոնի կառավարությունը կարծում է, որ եթե Չինաստանի հետ քաղաքական հարաբերությունները լավ չընթանան, Բրիտանիայի տնտեսությունը կարող է տուժել, ուստի Բրիտանիան պետք է  քաղաքական մակարդակով հարաբերություններ ունենա Չինաստանի հետ ։Մյուս կողմից, քանի որ մոտենում է 2025 թվականի հունվարի 24-ին անցկացվելիք Բրիտանիայի ընտրությունների ժամկետը, Սունակի կառավարությունը պետք է իր քաղաքականությունն այնպես ցույց տա , որ հասարակության մոտ ռացիոնալ  կառավարության իմիջ ձևավորվի։ 

Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի Եվրոպական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Թիան Դիոնը լրագրողներին տված հարցազրույցում ասել է.-«Բրիտանիայի արտգործնախարարի ծրագրված այցը կարող է կապված լինել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի վերջին այցի և Չինաստան այցելելու ԱՄՆ այլ դիմումների հետ։ Ամեն դեպքում, Քլեվերլիի այցը դրական ազդեցություն կունենա Պեկինի եւ Լոնդոնի հարաբերությունների բարելավման վրա»։