Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում Թուրքիայի հետ գործակցության խորացմանը․ Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i205356-Ռուսաստանը_կողմ_է_Անդրկովկասում_Թուրքիայի_հետ_գործակցության_խորացմանը_Լավրով
Ռուսաստանը հանդես է գալիս Անդրկովկասում Թուրքիայի հետ գործակցության խորացման օգտին։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2023 16:01 Asia/Tehran
  • Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում Թուրքիայի հետ գործակցության խորացմանը․ Լավրով

Ռուսաստանը հանդես է գալիս Անդրկովկասում Թուրքիայի հետ գործակցության խորացման օգտին։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Մոսկվան պատրաստ է աջակցել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Մենք կողմ ենք փոխգործակցության խորացմանն այլ ուղղություններով, այդ թվում՝ Անդրկովկասում։ Մենք նաև հանդես ենք գալիս բոլոր այն պայմանավորվածությունների իրականացման օգտին, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև՝ սկսած 2022 թվականի նոյեմբերից, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցության, հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հետկոնֆլիկտային վերականգնման վերաբերյալ», - ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան վստահ է, որ Թուրքիան կարող է շատ կառուցողական և օգտակար դեր խաղալ այդ ջանքերում:

armeniasputnik.am