Բախում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անդամների միջև՝ անդամներին Կանադա փախցնելու ձևի պատճառով
https://parstoday.ir/hy/news/world-i205432-Բախում_Մոնաֆեղին_ահաբեկչական_խմբավորման_անդամների_միջև_անդամներին_Կանադա_փախցնելու_ձևի_պատճառով
Ալբանիայից իրենց անդամներին փախցնելու նպատակով Մոնաֆեղին խմբավորման  գաղտնի հեռանալու և առաջնահերթության ձևը բախումներ է առաջացրել ցածրաստիճան անդամների միջև: Այդ խնդիրներից էր Աշրաֆ-3 ճամբարում առճակատումները այս խմբի վերջին պաշտոնական նիստի ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2023 14:23 Asia/Tehran
  • Բախում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անդամների միջև՝ անդամներին Կանադա փախցնելու ձևի պատճառով

Ալբանիայից իրենց անդամներին փախցնելու նպատակով Մոնաֆեղին խմբավորման  գաղտնի հեռանալու և առաջնահերթության ձևը բախումներ է առաջացրել ցածրաստիճան անդամների միջև: Այդ խնդիրներից էր Աշրաֆ-3 ճամբարում առճակատումները այս խմբի վերջին պաշտոնական նիստի ժամանակ:

Ալբանիայի կառավարության կողմից արտաքսման հարաճուն ճնշումների հետևանքով, Մոնաֆեղին խմբավորումը փորձեց նախ Կանադական անձնագրեր ունեցող մարդկանց առաջնահերթ տեղափոխել այդ երկիր, ու քանի որ հնարավոր չէ նրանց բոլորին տեղափոխել Կանադա, ուստի նրանց նոր ծրագիրը եղել է գերմանական անձնագրով մարդկանց տեղափոխել Գերմանիա։

Նախ որոշված էր, որ այս խմբի կենտրոնակայանը տեղափոխվեր Ֆրանսիա, սակայն այդ երկրի անհամաձայնության պատճառով Կանադան ընտրվեց  որպես նրանց հաջորդ ուղղությունը։

Ինչպես նշվեց, մոնաֆեղների  փախուստը Ալբանիայից պայմանավորված է այդ երկրի կառավարության ճնշումներով և նրանց նկատմամբ խիստ սահմանափակումների կիրառմամբ, այնպես, որ ալբանական հակաահաբեկչական ոստիկանությունը անցած շաբաթների ընթացքում ստուգման անցակետեր է ստեղծել «Աշրաֆ-3» ճամբարի բոլոր ելքերի մոտ և վերահսկում է նրանց ելումուտը: Բացի այդ, Ալբանիայի կառավարության հրահանգով այս կենտրոնակայանի ինտերնետ կապը նույնպես անջատվել է։