Մոսկվա. Ապադոլարիզացիան դարձել է համաշխարհային իրականություն
https://parstoday.ir/hy/news/world-i205534-Մոսկվա._Ապադոլարիզացիան_դարձել_է_համաշխարհային_իրականություն
ՌԴ ԱԳՆ խոսնակն ընդգծելով որ դոլարը գործիք է ամերիկյան հեգեմոնիայի և գաղութատիրության համար, հայտարարել է, որ ապադոլարիզացիան դարձել է համաշխարհային իրականություն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2023 14:14 Asia/Tehran
  • Մոսկվա. Ապադոլարիզացիան դարձել է համաշխարհային իրականություն

ՌԴ ԱԳՆ խոսնակն ընդգծելով որ դոլարը գործիք է ամերիկյան հեգեմոնիայի և գաղութատիրության համար, հայտարարել է, որ ապադոլարիզացիան դարձել է համաշխարհային իրականություն։

Մարիա Զախարովան հայտարարեց. ««Ապադոլարիզացիան» միայն Մոսկվայի ցանկությունը չէ, և ավելի շատ երկրներ միմյանց հետ առևտուրում անցնում են ազգային արժույթների և հրաժարվում են դոլարի օգտագործումից»։

ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելելով որ աշխարհի տնտեսական խնդիրների մեծ մասի արմատը գտնվում է ԱՄՆ-ում, հայտարարել է որ դոլարիզացիան, որին այսօր Մոսկվան և աճող երկրները հետապնդում են, ոչ թե պարզապես նպատակ է, այլ դարձել է ներկայիս աշխարհի իրականություն:

BRICS խումբը, որը ներկայումս իր կազմում է Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, քննարկում է ազգային արժույթներին անցնելու հնարավորությունը բոլոր անդրսահմանային առևտրերում:

Զարգացող տնտեսությունների BRICS խմբի անդամները կազմում են համաշխարհային տնտեսության ավելի քան մեկ քառորդը, համաշխարհային առևտրի մեկ հինգերորդը և համարվում են աշխարհի բնակչության ավելի քան 40%-ը: