Մոսկվա. Ապադոլարիզացիան դարձել է համաշխարհային իրականություն
ՌԴ ԱԳՆ խոսնակն ընդգծելով որ դոլարը գործիք է ամերիկյան հեգեմոնիայի և գաղութատիրության համար, հայտարարել է, որ ապադոլարիզացիան դարձել է համաշխարհային իրականություն։
Մարիա Զախարովան հայտարարեց. ««Ապադոլարիզացիան» միայն Մոսկվայի ցանկությունը չէ, և ավելի շատ երկրներ միմյանց հետ առևտուրում անցնում են ազգային արժույթների և հրաժարվում են դոլարի օգտագործումից»։
ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելելով որ աշխարհի տնտեսական խնդիրների մեծ մասի արմատը գտնվում է ԱՄՆ-ում, հայտարարել է որ դոլարիզացիան, որին այսօր Մոսկվան և աճող երկրները հետապնդում են, ոչ թե պարզապես նպատակ է, այլ դարձել է ներկայիս աշխարհի իրականություն:
BRICS խումբը, որը ներկայումս իր կազմում է Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, քննարկում է ազգային արժույթներին անցնելու հնարավորությունը բոլոր անդրսահմանային առևտրերում:
Զարգացող տնտեսությունների BRICS խմբի անդամները կազմում են համաշխարհային տնտեսության ավելի քան մեկ քառորդը, համաշխարհային առևտրի մեկ հինգերորդը և համարվում են աշխարհի բնակչության ավելի քան 40%-ը: