Նախիջևանում գնդակոծել են Ադրբեջանի դիրքերը. պնդում է Բաքուն
https://parstoday.ir/hy/news/world-i205578-Նախիջևանում_գնդակոծել_են_Ադրբեջանի_դիրքերը._պնդում_է_Բաքուն
Ադրբեջանի Հանրապետությունը հայտնել է, որ Հայաստանի զինված ուժերը գնդակոծել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում գտնվող իրենց դիրքերը։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Սեպտեմբեր 05, 2023 13:27 Asia/Tehran
  • Նախիջևանում գնդակոծել են Ադրբեջանի դիրքերը. պնդում է Բաքուն

Ադրբեջանի Հանրապետությունը հայտնել է, որ Հայաստանի զինված ուժերը գնդակոծել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում գտնվող իրենց դիրքերը։

Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի «Հավուշի» ավան տանող ճանապարհի ուղղության վրա գտնվող Ադրբեջանի բանակի ստորաբաժանումների դիրքերը Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումների հարվածների թիրախ են դարձել»:

Այս հայտարարության շարունակության մեջ նաև նշվում է.«Ադրբեջանի Հանրապետության բանակը պատասխան գործողությունների է դիմում»։

Ադրբեջանը նաև ավելի վաղ տարածած հաղորդագրությունում հայտարարել էր, որ հայկական ուժերը թեթև զինատեսակներով կրակ են բացել Նախիջևանի Սադրակ շրջանի Հեյդարաբադ ավանի մոտակայքում գտնվող Բաքվի դիրքերի ուղղությամբ։

Վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը սրվել է և տարածաշրջանում նոր պատերազմ սկսվելու մտավախություն կա։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ավելի վաղ մեղադրել էր Ադրբեջանին «հայկական ուժերի կողմից հրադադարի խախտման մասին կեղծ լուրեր» հրապարակելու մեջ՝ ընդգծելով. «Հաշվի առնելով այն ապացուցված փորձը, որ Ադրբեջանը, մինչև բռնարար գործողությունների իրականացումը, ապատեղեկատվություն է տարածում և այդ գործողությունների կեղծ պատասխանատվությունը դիմացինի վրա է բարդում՝ հետախուզական աջակցություն ապահովելու նպատակով,  Հայաստանը խստորեն մտահոգված է , որ  Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարները, չնայած իրենց ստանձնած բոլոր պարտավորություններին, հող են նախապատրաստում Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողության և էթնիկ զտումների համար»։