Ֆրանսիայում ուսուցիչների գործադուլը՝ ի նշան իսլամական հագուստի արգելքի դեմ բողոքի
https://parstoday.ir/hy/news/world-i205614-Ֆրանսիայում_ուսուցիչների_գործադուլը_ի_նշան_իսլամական_հագուստի_արգելքի_դեմ_բողոքի
Չորեքշաբթի օրը ֆրանսիացի ուսուցիչները միացել են գործադուլավորների շարքին՝ ի բողոք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության ծրագրի ՝ երկրի դպրոցներում իսլամական աբայայի օգտագործումն արգելելու դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2023 12:41 Asia/Tehran
  • Ֆրանսիայում ուսուցիչների գործադուլը՝ ի նշան իսլամական հագուստի արգելքի դեմ բողոքի

Չորեքշաբթի օրը ֆրանսիացի ուսուցիչները միացել են գործադուլավորների շարքին՝ ի բողոք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության ծրագրի ՝ երկրի դպրոցներում իսլամական աբայայի օգտագործումն արգելելու դեմ։

Ֆրանսիան վերջերս արգելել է մուսուլման աշակերտներին աբայա կրել դպրոցներում: Միևնույն ժամանակ Ֆրանսիայի կրթության նախարար Գաբրիել Աթալը խոստովանել է, որ մահմեդական աշակերտների զգալի մասը չի հետևում նոր օրենքին:

Բողոքող ուսուցիչները կարծում են, որ Մակրոնի կառավարության՝ դպրոցներում աբայայի օգտագործումն արգելելու վիճահարույց ծրագիրը կրթական խնդիրներից խուսափելու միջոց է։

Այս առնչությամբ Ֆրանսիայի Սեն-Սեն-Դոնի (Seine-Saint-Denis) քաղաքում գտնվող ավագ դպրոցներից մեկը նույնպես գործադուլ է հայտարարել՝ ի բողոք այս արգելքի դեմ:

Այս դասադուլի կոչում ասվում է. «Մենք պարտավոր չենք իրականացնել ոստիկանության պլանը հագուստի վերաբերյալ։ Մենք հրաժարվում ենք խարանել աբայա կրող ուսանողներին»։

Վերջին տարիներին արևմտյան երկրները քաղաքական և սոցիալական տարբեր հարթություններում դրսևորել են հակաիսլամական ու իսլամաֆոբ քաղաքականություն: