Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Հաջիև
https://parstoday.ir/hy/news/world-i205686-Իսրայելի_հետ_Ադրբեջանի_համագործակցությունն_ուղղված_չէ_որևէ_երկրի_դեմ._Հաջիև
Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն անկախ է, Իսրայելի հետ համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ իսրայելական i24NEWS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2023 13:53 Asia/Tehran
  • Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Հաջիև

Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն անկախ է, Իսրայելի հետ համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ իսրայելական i24NEWS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ թեև Իրանի հետ կան տարաձայնություններ, սակայն Ադրբեջանը ձգտում է դրանք լուծել դիվանագիտական ճանապարհով և համագործակցության նոր հեռանկարներ բացել։

Հաջիևը հավելել է, որ Ադրբեջանը նպաստել է Իսրայելի և Թուրքիայի հաշտեցմանը՝ ընդգծելով, որ Բաքուն առաջարկում էամրապնդել Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի միջև եռակողմ ձևաչափով համագործակցությունը։

«Ադրբեջանը հպարտ է Իսրայելի հետ երկկողմ հարաբերություններով, հատկապես ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում»,- ասել է Հաջիևը:

tert.am