Մեկնաբանություն - G20 գագաթնաժողովը ուկրաինական պատերազմի ստվերում
https://parstoday.ir/hy/news/world-i205736-Մեկնաբանություն_g20_գագաթնաժողովը_ուկրաինական_պատերազմի_ստվերում
BBC լրատվական գործակալությունն անդրադառնալով Հնդկաստանում 20-ի խմբի գագաթնաժողովի անցկացմանը, գրել է. «Քիչ հավանական է թվում, որ այս գագաթնաժողովը արդյունք ունենա Ուկրաինայի պատերազմի պատճառով առաջացած տարաձայնությունների ստվերում»։
(last modified 2026-02-25T07:31:30+00:00 )
Սեպտեմբեր 08, 2023 13:56 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - G20 գագաթնաժողովը ուկրաինական պատերազմի ստվերում

BBC լրատվական գործակալությունն անդրադառնալով Հնդկաստանում 20-ի խմբի գագաթնաժողովի անցկացմանը, գրել է. «Քիչ հավանական է թվում, որ այս գագաթնաժողովը արդյունք ունենա Ուկրաինայի պատերազմի պատճառով առաջացած տարաձայնությունների ստվերում»։

ԻՌՆԱ-ն հղում անելով այս հոդվածին, գրել է, որ  G20 գագաթնաժողովը ծրագրվում է անցկացնել Հնդկաստանում շաբաթ և կիրակի օրերին և սովորաբար այս հանդիպման ավարտին, ինչպես նախորդ դեպքերում, կհրապարակվի համատեղ հայտարարություն, որը կարտացոլի խմբի անդամների կոնսենսուսը գլոբալ մտահոգություն ներկակացնող հարցերի շուրջ։

ԻՌՆԱ_ն հավելում է, որ Հնդկաստանը ջանքեր է գործադրում, որպեսզի հայտարարութկունն ընդունվի, քանի որ հակառակ դեպքում դա կլինի հանդիպման անցկացման պատմության մեջ առաջին դեպքը, երբ ավարտական հայտարարություն չի հրապարակվել։ Կայքը գրում է ."Իրավիճակն այնպիսին է, որ եթե վերջնական հայտարարություն հրապարակվի, դա  կնշանակի, որ խմբի անդամները համաձայն են միմյանց հետ։

Սա այն դեպքում, երբ Ուկրաինայում պատերազմի սկսվելը տարաձայնություններ է առաջացրել 20-ի խմբի անդամների միջև": Ուկրաինայում պատերազմը նաև Մեծ քսանյակի 20-րդ ղեկավարների անցյալ տարվա գագաթնաժողովի կարևոր քննարկման թեմաներից մեկն էր, որն անցկացվեց Ինդոնեզիայում:

Այս հանդիպման ավարտին ներկայացվեց շատ հապճեպ հայտարարություն, որը վկայում էր մասնակից անդամների միջև տարաձայնությունների մասին։ Կարծես թե ներկա իրավիճակը շատ ավելի բարդ է, քան անցյալ տարի, և բնականաբար, երկրների դիրքորոշումները նույնպես այս առումով ավելի բարդ է ներկակացնելը։  Կարծես թե Ռուսաստանն ու Չինաստանը չեն համաձայնի  զիջումների գնալ։

Արևմուտքը ԱՄՆ-ի գլխավորությամբ չի ընդունի Ռուսաստանի և պատերազմի հստակ դատապարտումից պակաս ոչինչ։ ԻՌՆԱ_ն հայտնում է, որ հանդիպմանը ներկա չեն լինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա չինացի գործընկեր Սի Ցզինպինը։ Նրանց կներկացանեն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Չինաստանի վարչապետ Լի Ցյանը։ Սակայն  նրանք քաղաքական կշիռ չեն կարող ունենալ՝ վերջին պահին զիջումների գնալու՝ առանց իրենց ղեկավարների հետ խորհրդակցելու։

Մեծ քսանյակի  խմբի արտաքին գործերի և ֆինանսների նախարարների հանդիպումը ավարտվեց այս տարվա սկզբին առանց համատեղ հայտարարության, սակայն Հնդկաստանը դեռ հույս ունի, որ Ուկրաինայի վերաբերյալ այս խմբի մտահոգությունները կփարատվեն: Մեծ քսանյակի երկրներին բաժին է ընկնում համաշխարհային տնտեսական արտադրության առնվազն 85%-ը և համաշխարհային առևտրի 75%-ը։ Դրանք ներառում են նաև աշխարհի բնակչության երկու երրորդը: Հնդկաստանը բազմիցս ասել է, որ խումբը պատասխանատվություն է կրում այն ​​երկրների նկատմամբ, որոնք գագաթնաժողովին չեն մասնակցում:

Ըստ Բրուքլինի ինստիտուտի ավագ գիտաշխատող Տանվի Մադանի, այնպիսի հարցեր, ինչպիսիք են աչտաքին պարտքը, սննդի և էներգակիրների գների աճը,   Ուկրաինայում պատերազմի բռնկումը և կորոնավիրուսի համաճարակը տնտեսական թուլության պատճառ են դարձել, իսկ մյուս կողմից՝ Հնդկաստանը ցանկանում է այս խմբի հետ մեկտեղ մասնաբաժին ունենալ գլոբալ խնդիրների լուծման գործում։