Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության ցույց՝ Հարվարդի համալսարանում
https://parstoday.ir/hy/news/world-i205770-Պաղեստինի_ժողովրդի_հետ_համերաշխության_ցույց_Հարվարդի_համալսարանում
Հարվարդի համալսարանի տասնյակ ուսանողներ ուրբաթ օրը Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում ցույց են անցկացրել՝ ի նշան պաղեստինյան ժողովրդի հետ համերաշխության։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2023 12:22 Asia/Tehran
  • Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության ցույց՝  Հարվարդի համալսարանում

Հարվարդի համալսարանի տասնյակ ուսանողներ ուրբաթ օրը Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում ցույց են անցկացրել՝ ի նշան պաղեստինյան ժողովրդի հետ համերաշխության։

Ուսանողները  կարգախոսներ վանկարկելով,  այդ համալսարանին  կոչ են արել  հետ ստանալ իրենց ներդրած կապիտալներն այն ընկերություններից, որոնք  համագործակցում են օկուպացիոն ռեժիմի հետ, չաջակցել Իսրայելի ապարտեիդի ռեժիմին և բոյկոտել իսրայելական համալսարաններն ու ուսումնական հաստատությունները։

Ավելի վաղ Անգլիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի  համալսարանների 900 դասախոսներ ստորագրել են  պահանջագիր,որում ընդգծել են,  որ պաղեստինյան  տարածքների երկարաժամկետ օկուպացումը այս երկրում ռասիստական ​​համակարգի ստեղծման պատճառ է դարձել։

Այս պահանջագիրը  ստորագրողների թվում կան մարդիկ ԱՄՆ-ի Յեյլի, Հարվարդի, Չիկագոյի, Միչիգանի, Վաշինգտոնի ու Բուրիստոնի և Սիոնիստական ​​ռեժիմի Թել Ավիվի, Հայֆայի և Բեն Գուրիոնի համալսարաններից։