Մոսկվա. Եթե ԱՄՆ-ն վերսկսի միջուկային փորձարկումները, մենք կպատասխանենք նույն կերպ
https://parstoday.ir/hy/news/world-i205792-Մոսկվա._Եթե_ԱՄՆ_ն_վերսկսի_միջուկային_փորձարկումները_մենք_կպատասխանենք_նույն_կերպ
Վաշինգտոնում Մոսկվայի դեսպանն ասել է. «Ռուսաստանը չի լինի առաջին կողմը, որը կվերսկսի միջուկային փորձարկումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2023 06:21 Asia/Tehran
  • Մոսկվա. Եթե ԱՄՆ-ն վերսկսի միջուկային փորձարկումները, մենք կպատասխանենք նույն կերպ

Վաշինգտոնում Մոսկվայի դեսպանն ասել է. «Ռուսաստանը չի լինի առաջին կողմը, որը կվերսկսի միջուկային փորձարկումները:

Բայց եթե ԱՄՆ-ն դա անի, մեր պատասխանը կլինի համարժեք»: Անդրադառնալով Ուկրաինային տրամադրվելիք ԱՄՆ-ի ռազմական օգնության նոր փաթեթին, Վաշինգտոնում ՌԴ դեսպանությունն այն անվանել է «երեսպաշտության գագաթնակետ»:

ԻՌՆԱ-ն, հղում անելով Sputnik լրատվական գործակալությանւը, հայտնում է, որ դեսպան Անատոլի Անտոնովն ասել է. «ԱՄՆ Պետդեպարտամենտն ակնհայտորեն խեղաթյուրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2022 թվականի փետրվարին ՌԴ Դաշնային ժողովում ունեցած ելույթի բնույթը»։

Վլադիմիր Պուտինն իր ելույթում ասել էր. «ԱՄՆ քաղաքականությունը կործանարար է: Մենք համարժեք պատասխան կտանք, եթե ԱՄՆ միջուկային փորձարկումները վերսկսվեն։ Այնուամենայնիվ, մենք առաջին կողմը չենք լինի, որ դա կանի»։ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությանը «պատրանքներին հետևելով» չափազանց հեռու է գնացել։