Հարավային Կորեան և Թուրքիան ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
(last modified Sun, 10 Sep 2023 13:50:04 GMT )
Սեպտեմբեր 10, 2023 17:20 Asia/Tehran
  • Հարավային Կորեան և Թուրքիան ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Հարավային Կորեան և Թուրքիան ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը։

Հարավային Կորեայի նախագահական գրասենյակն այսօր (կիրակի) հայտարարել է, որ երկրի նախագահ Յուն Սոկ Յոլը  հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի  շրջանակներում: Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել անօդաչու թռչող սարքերի վրա կենտրոնացած ռազմական արդյունաբերության մեջ ներգրավվածության ընդլայնման,  ռազմատրանսպորտային ինքնաթիռների և այլ հարցերի շուրջ:

Էրդողանն այդ հանդիպման ժամանակ նշել է,-«Պետք է ընդլայնել ներգավվածությունն  պաշտպանական արդյունաբերության, հատկապես անօդաչու սարքերի և  ռազմական ինքնաթիռների և զրահատեխնիկայի ոլորտներում»։

Յունն ու Էրդողանը պայմանավորվել են նաև շարունակել բանակցությունները՝ Թուրքիայի նոր ատոմակայանի նախագծին հարավկորեական ատոմային էներգետիկ ընկերությունների մասնակցության շուրջ։

Թուրքիան Հարավային Կորեայից զենք ներկրած առաջին երկրներից է։ 2004 թվականին Սեուլը լիցենզավորեց իր K2 Black Panther տանկի տեխնոլոգիաները, որոնք Անկարան օգտագործեց իր «Ալթայ» տանկի արդիականացման համար: Սեուլի K9 ինքնագնաց հաուբիցները նույնպես արտահանվում են Թուրքիա, որտեղ դրանք շահագործվում են T-155 Firtina անվամբ։