Եվգենիկայի ծրագրի շրջանակում Շվեդիայում ամլացրել են 33 հազար քաղաքացու
1934-ից 1976 թվականներին, Եվգենիկայի ծրագրի շրջանակում Շվեդիայում բռնի կերպով ամլացվել է մոտ 33 հազար քաղաքացի:
Զոհերի մեծ մասը եղել են կանայք: Նրանց ստերիլիզացրել են «մտավոր հաշմանդամ», կամ «կիսատ» լինելու համար։ Շվեդ պաշտոնյաները կարծում էին, որ ձևավորում են մի հասարակություն, որին նախանձելու է ողջ աշխարհը:
Euronews կայքի հաղորդմամբ՝ 71-ամյա կինոռեժիսոր Ջիլ Սոնդեստը, ով ոչ մեկի հետ չէր խոսել իր ընտանիքի ամենամութ պատմական պահերի մասին, ասել է.«Դա գաղտնիք էր, որի մասին ոչ ոք չէր համարձակվում խոսել։ Հասարակությունն ամաչում էր, որ Շվեդիայում մարդկանց ստիպողաբար ամլացնում էին»:
Սանդեսթը ցնցվել է, երբ իմացել է, որ իր չորս հորեղբայրներին ստիպողաբար ամլացրել են: Նա ասել է. «Նրանց հանցանքն աղքատությունն էր»։
Ստոկհոլմի համալսարանի պատմության պրոֆեսոր Մայա Ռանսիսը, որն աշխատում էր կառավարական արխիվում, հայտնաբերել է գաղտնի պահվող փաստաթղթեր՝ քաղաքացիների ամլացման ծրագրի մասին:
Որոշ աղբյուրների համաձայն, Գերմանիան, ոգեշնչվելով Շվեդիայի ծրագրից, ավելի ուշ նույնպես իրականացրել է այս ծրագիրը: