ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում թալանում են խանութները
https://parstoday.ir/hy/news/world-i206728-ԱՄՆ_Փենսիլվանիա_նահանգում_թալանում_են_խանութները
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի պաշտոնյաները հայտարարել են, որ մի խումբ անձինք թալանել են մի շարք խանութներ:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Սեպտեմբեր 28, 2023 06:34 Asia/Tehran

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի պաշտոնյաները հայտարարել են, որ մի խումբ անձինք թալանել են մի շարք խանութներ:

Ականատեսները նշել են, որ մի խումբ մարդիկ երեքշաբթի օրը մտել են տարբեր խանութներ և հեռացել՝ ապրանքներով լի պայուսակներով:

Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի քաղաքացու:

Ոստիկանության տարածած հայտարարության համաձայն՝ երեկոյան 20:00-ի սահմաններում մի խումբ մարդիկ հարձակվել են Apple-ի խանութի վրա, սակայն ոստիկաններին հաջողվել է հետապնդել ու նրանցից առգրավել գողացված iPhone-ներն ու iPad-ները։

Ոստիկանության աշխատակիցը հայտնել է, որ ավելի քան հարյուր մարդ, որոնց մեծ մասը եղել են դեռահասներ, հարձակվել են Lululemon սպորտային հագուստի խանութի վրա։

Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, որ դիմակավոր անձինք դուրս են գալիս Lululemon խանութից, իսկ ոստիկանները ձերբակալում են նրանցից մի քանիսին: