Հոկտեմբեր 13, 2023 10:42 Asia/Tehran
  • Ղրղզստանում ռուսական ավիաբազան կհամալրվի ժամանակակից տեխնիկայով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Ղրղզստան, որտեղ հայտարարել է այդ երկրում ռուսական ավիաբազայի վերազինման մասին։

Այցի ընթացքում Պուտինը հանդիպել է Ղրղզստանի իր գործընկեր Սադիր Ջափարովի հետ: ՌԴ նախագահը Ղրղզստանում մասնակցելու է ՀԱՊԿ նիստին:

Associated Press-ի հաղորդագրության համաձայն՝ նիստին  կմասնակցեն նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները։

Ղրղզստանի ռազմաօդային բազայում Ռուսաստանի ներկայության 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ Պուտինը հայտարարել է. «Հուսով եմ, որ Ռուսաստանի և Ղրղզստանի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը, որը հանդիսանում է «Քանտ» ավիաբազայում Ռուսաստանի ռազմական ներկայության խորհրդանիշը, կշարունակվի և կընդլայնվի և կապահովի երկու երկրների անվտանգության շահերը»։

Նա հավելել է. «Ռուսաստանը կշարունակի հատուկ ուշադրություն դարձնել այնպիսի հարցերին, ինչպես՝ նորագույն սպառազինությունների և ժամանակակից սարքավորումների տրամադրումն այս ավիաբազային»:

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջափարովն ընդգծել է, որ երկու երկրների միջև հակաօդային պաշտպանության միացյալ համակարգերը «արդյունավետ գործիք» են սպառնալիքների դեմ, և հավելել, որ կողմերը շարունակելու են ամրապնդել  ռազմական հարաբերությունները։

Հատկանշական է, որ փոխադարձ մեղադրանքների պատճառով Երևանի և Մոսկվայի հարաբերությունների լարվածության ֆոնին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հրաժարվել է մասնակցել այս հանդիպմանը։

 

Պիտակ