Անվտանգության խորհուրդը ձախողվել է պաղեստինցիների սպանությունը կասեցնելու հարցում
ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիադ Մանսուրն Անվտանգության խորհրդի նիստում ասել է. «Խորհրդին չհաջողվեց կասեցնել Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների սպանությունը»:
Պաղեստինի Դիմադրության ուժերի և Իսրայելի ռեժիմի միջև բախումների տասներկուերորդ օրը, մեկնարկել է ՄԱԿ ԱԽ հանրային նիստը՝ Բրազիլիայի գլխավորությամբ Պաղեստինի իրավիճակը քննարկելու նպատակով:
Բաախումները դադարեցնելու Բրազիլիայի առաջարկած բանաձևը չի ընդունվել, և ԱՄՆ-ն վետո է դրել դրա վրա։
Ռիյադ Մանսուրը հայտարարել է, որ Իսրայելը չի ժխտում անմեղ մարդկանց սպանությունը և դա բազմիցս արել է տարիների ընթացքում, հավելելով. «Անվտանգության խորհուրդը չկարողացավ կանգնեցնել Իրսայելի կողմից հազարավոր պաղեստինցիների կոտորածը»։
Նա հավելել է. «Այս պատերազմը կարող է ավարտվել և պետք է անհապաղ դադարեցվի: Ցանկացած ուշացում վտանգավոր կլինի և ավելի մեծ թվով մարդկանց մահվան պատճառ կդառնա»:
ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ Չժան Ջունը հայտարարել է, որ Անվտանգության խորհրդում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ Բրազիլիայի առաջարկած բանաձևի վրա վետո դնելու Միացյալ Նահանգների քայլն արդարացված չէ։
Չժանն ընդգծել է. «Անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև՝ խաղաղ բնակիչներին պաշտպանելու և հումանիտար աղետը կանխելու համար»։