Նոյեմբեր 05, 2023 17:50 Asia/Tehran
  • Ռուսաստանում «Կայսր Ալեքսանդր III» ռազմավարական միջուկային սուզանավից արձակվել է «Բուլավա» բալիստիկ հրթիռ

Նոր «Կայսր Ալեքսանդր III» ռազմավարական միջուկային սուզանավից արձակվել է «Բուլավա» բալիստիկ հրթիռի արձակում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ մանրամասնելով, որ փորձնական արձակումը բարեհաջող է անցել։

«Հրթիռի արձակումը տեղի է ունեցել ստորջրյա դիրքից, հրթիռային մարտագլխիկները նշանակված վայր են հասել նշանակված ժամին»,- ասվում է զեկույցում։

Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ հրթիռը արձակվել է Սպիտակ ծովից դեպի Կամչատկայի «Կուր» զորավարժարան։ Այս արձակումը սուզանավը փորձարկման վերջին փուլն էր, որից հետո որոշում կկայացվի այն ռազմածովային նավատորմի կազմում ընդունելու մասին։

«Կայսր Ալեքսանդր III»-ն ունակ է կրել 16 «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։

 

Պիտակ