Թուրք կուսակցապետ. Հայերին «տեղահանելը» ճիշտ էր, նույն իրավիճակում պետք է կրկնել
https://parstoday.ir/hy/news/world-i20911-Թուրք_կուսակցապետ._Հայերին_տեղահանելը_ճիշտ_էր_նույն_իրավիճակում_պետք_է_կրկնել
Թուրքական աջ ծայրահեղական Ազգայնական շարժման կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դեվլեթ Բահչելին հրապարակավ արդարացրել է հայերի «տեղահանությունը» 1915 թվականին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2016 05:36 Asia/Tehran
  • Թուրք կուսակցապետ. Հայերին «տեղահանելը» ճիշտ էր, նույն իրավիճակում պետք է կրկնել

Թուրքական աջ ծայրահեղական Ազգայնական շարժման կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դեվլեթ Բահչելին հրապարակավ արդարացրել է հայերի «տեղահանությունը» 1915 թվականին:

«Մեր ազգի ապագան վտանգված կլիներ, եթե այն իրավիճակում հայերին տեղահանելու որոշում չկայացվեր, - ասել է նա, - եթե նույն իրավիճակը լինի, պետք է այն կրկնել»:

Բահչելին անդրադարձել է նաև Բունդեսթագի բանաձևի հեղինակ Ջեմ Օզդեմիրին Թուրքիայի նախագահ Էրդողանի տված որակումներին:

Էրդողանը, խոսելով բանաձևին կողմ քվեարկած թուրք պատգամավորների, մասնավորապես, Օզդեմիրի մասին, հայտարարել էր, որ նրանց արյունը փչացած է:

«Եթե կրկնենք Էրդողանի ասածը մեզ ռասիստ կորակեն: Պարոն էրդողան, էլ մի ասեք «արյուն», քանի որ փչացած արյունը չի հոսում: Նրանք ընդհանրապես արյուն չունեն», - ասել է նա, գրում է Hurriyet-ը:

2015 թվականի նոյեմբերին Բահչելիի կուսակցությունն ընտրվել է Թուրքիայի խորհրդարան՝ 5.7 մլն ձայն կամ ընտրողների ձայների 11.9%-ը հավաքելով: