Հայաստանը չի կատարել պարտավորությունները․ Ալիևը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
https://parstoday.ir/hy/news/world-i209134-Հայաստանը_չի_կատարել_պարտավորությունները_Ալիևը_Զանգեզուրի_միջանցքի_մասին
Նոյեմբերի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2023 15:47 Asia/Tehran
  • Հայաստանը չի կատարել պարտավորությունները․ Ալիևը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Նոյեմբերի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային։

Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերի շուրջ։

Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը իբր չի կատարել 2020 թվականի եռակողմ համաձայնագրի հայտարարությունից բխող պարտավորությունները․

«Բացի այդ, Հայաստանը չի կատարել «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև կապ ստեղծելու իր պարտավորությունները»,-ասել է նա։

Ալիևը նշել է, թե այս հարցերն անցյալում են և ներկայումս տարածաշրջանում խաղաղության օրակարգի համար շատ լավ հնարավորություններ կան․

«Ադրբեջանը Հարավային Կովկասում կայուն խաղաղության կողմնակից է, և աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, հարաբերությունների կարգավորմանը և Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։

tert.am