Թուրք փաստաբանը Բունդեսթագի որոշումը չեղարկելու համար դիմել է Գերմանիայի Սահմանադրական դատարան
https://parstoday.ir/hy/news/world-i20986-Թուրք_փաստաբանը_Բունդեսթագի_որոշումը_չեղարկելու_համար_դիմել_է_Գերմանիայի_Սահմանադրական_դատարան
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ թուրք փաստաբան Ռամազան Աքբաշը Գերմանիայի դաշնային խորհրդարանի՝ (Բունդեսթագ ընդունած Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծը չեղարկելու համար իրավական գործընթաց է սկսել: Նա համապատասխան հայց է ներկայացվել է Գերմանիայի Սահմանադրական դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2016 12:40 Asia/Tehran
  • Թուրք փաստաբանը Բունդեսթագի որոշումը չեղարկելու համար դիմել է Գերմանիայի Սահմանադրական դատարան

Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ թուրք փաստաբան Ռամազան Աքբաշը Գերմանիայի դաշնային խորհրդարանի՝ (Բունդեսթագ ընդունած Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծը չեղարկելու համար իրավական գործընթաց է սկսել: Նա համապատասխան հայց է ներկայացվել է Գերմանիայի Սահմանադրական դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Աքբաշը այս հարցով պարզաբանումներ է տվել թուրքական «Dogan» լրատվական գործակալության թղթակցին՝ շեշտելով, որ Գերմանիայում բնակվող 4.5 մլն թուրքերից ու թուրքական ծագումով գերմանացիներից յուրքանչյուրը կարող է անհատական հայցով դիմել Գերմանիայի Սահմանադրական դատարան:

 

Աքբաշի նկատել է տվել, որ Բունթեսթագը հաշվի չնստեց և ուշադրություն չդարձրեց գերմանաբնակ թուրքերի հետ և դրանով հարված հասցրեց երկրում տիրող ներքին խաղաղությանը:

 

«Գերմանիան կրակի հետ է խաղում: Երկրում տիրող իսլամաֆոբիայի դրսևորումները, ինչպես նաև թուրքերի դեմ թշնամանքը էլ ավելի կտարածվեն: Այն, ինչ տեղի ունեցավ, խիստ վտանգավոր է»:

 

Աքբաշը մտավախությունն է հայտնել, որ այս որոշումից հետո Հայոց ցեղասպանության մասին դիրքորոշումը կարտացոլվի նաև դասագրքերում և դրա հետևանքով Գերմանիայում հիմք կդրվի ատելությանը: Նա հույս է հայտնել, որ դատարանը կուսումնասիրի իր հայցը և կբավարարի բողոքը:

http://www.pastinfo.am/

9/6/2016