Դեկտեմբեր 07, 2023 17:18 Asia/Tehran
  • Թուրքիայի և Հունաստանի միջև չկա խնդիր, որը հնարավոր չէ լուծել․ Էրդողանը՝ Միցոտակիսին

Թուրքիայի և Հունաստանի միջև չկա որևէ խնդիր, որը հնարավոր չէ լուծել։

Ինչպես  տեղեկացնում է Anadolu գործակալությունն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աթենքում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպումից հետո։

«Մենք հույս ունենք լուծել մեր խնդիրները կառուցողական երկխոսության, բարիդրացիական հարաբերությունների միջոցով՝ միջազգային օրենքի հիման վրա», - մամուլի ասուլիսում հայտարարել է Էրդողանը։

«Ողջ տարածաշրջանի շահերից կբխի Կիպրոսի հարցում հասնել արդար, տևական և կայուն լուծման՝ հիմնվելով կղզու իրողությունների վրա», - հավելել է նա։

Էրդողանը նաև նշել է, որ ցանկանում է «օրինակ ծառայել աշխարհին»՝ Թուրքիայի և Հունաստանի միջև համատեղ քայլերի ձեռնարկմամբ։

Թուրքիայի  նախագահը Հունաստան է այցելել դեկտեմբերի 7-ին։ Էրդողանի խոսքով՝ կողմերը հանդիպման ընթացքում տեսակետներ են փոխանակել Էգեյան ծովի և Միջերկրական ծովի արևելյան հատվածի վերաբերյալ իրենց դիրքորոշումների շուրջ։

armenpress.am

Պիտակ