Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար. Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/world-i21094-Ռուսաստանի_ագրեսիվ_քաղաքականությունը_սպառնալիք_է_տարածաշրջանային_անվտանգության_համար._Չավուշօղլու
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Վարշավայում մասնակցել է Լեհաստանի և Ռումինիայի արտգործնախարարների հետ քաղաքական ու ռազմական խորհրդակցություններին, ինչից հետո կազմակերպվել է մամուլի ասուլիս:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2016 08:51 Asia/Tehran
  • Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար. Չավուշօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Վարշավայում մասնակցել է Լեհաստանի և Ռումինիայի արտգործնախարարների հետ քաղաքական ու ռազմական խորհրդակցություններին, ինչից հետո կազմակերպվել է մամուլի ասուլիս:

Չավուշօղլուն դրա ժամանակ հայտարարել է. «Ուկրաինայի, Վրաստանի, Սևծովյան տարածաշրջանի, Արևելամիջերկրածովյան տարածաշրջանի ու Սիրիայի հանդեպ Ռուսաստանի ագրեսիվ դիրքորոշումը լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար:

ՆԱՏՕ-ի արևելքն ու հարավ-արևելքը բախվել են տարբեր աղբյուրներից բխող սպառնալիքներին: Մի շարք երկրների հանդեպ Ռուսաստանից բխող սպառնալիքը կքննարկվի Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:

Մեծ կարևորություն ունի այն փաստը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ հայտարարություններով: Պուտինը միտված է Ռումինիայում ու Լեհաստանում ՀՀՊ համակարգին:

ՆԱՏՕ-ն բալիստիկ հրթիռներ ունի Թուրքիայում: Դրանք պաշտպանական նպատակով տեղակայված են բոլոր երեք երկրներում: Մենք եկել ենք այն եզրակացության, որ բալիստիկ հրթիռային համակարգերը պետք է ընդլայնել այնպես, որ ապահովվի բոլոր երկրների ու նրանց բնակչության պաշտպանությունը»: