Մոսկվայում ամփոփվում է ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստը
https://parstoday.ir/hy/news/world-i210970-Մոսկվայում_ամփոփվում_է_ԱՊՀ_երկրների_վարչապետների_խորհրդի_նիստը
Մոսկվայում դեկտեմբերի 18-ին ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպմանը մեծ ուշադրություն կդարձվի մշակութային և հումանիտար համագործակցության ընդլայնմանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 18, 2023 14:46 Asia/Tehran
  • Մոսկվայում ամփոփվում է ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստը

Մոսկվայում դեկտեմբերի 18-ին ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպմանը մեծ ուշադրություն կդարձվի մշակութային և հումանիտար համագործակցության ընդլայնմանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Հանդիպման արդյունքում նախատեսվում է ընդունել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հայտարարություն, որը կամրագրի աշխատանքի առանցքային ոլորտները միջմշակութային երկխոսության խորացման, փոխըմբռնման և Համագործակցության երկրների մշակութային բազմազանության հանրահռչակման ուղղությամբ:

ՌԴ նախարարների կաբինետում հայտնել են, որ ԱՊՀ անդամ երկրները շահագրգռված են մշակութային համատեղ միջոցառումների, մշակութային գործիչների հյուրախաղերի կազմակերպմամբ։ Նրանք մտադիր են ընդլայնել կապերը հաստատությունների և ստեղծագործական թիմերի միջև․ մեծ ուշադրություն է դարձվում մրցույթների, գիտաժողովների, ֆորումների և ԱՊՀ երկրների մշակույթի օրերի անցկացմանը։

ՏԱՍՍ-ը նաև հաղորդում է, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն իր գործընկերների հետ այցելել է «Ռոսիա» ցուցահանդես-ֆորումին, որտեղ ներկայացված են Ռուսաստանի շրջանների պատմությունը և առանցքային ձեռքբերումները։

Դեկտեմբերի 18-ի հանդիպմամբ կավարտվի ԱՊՀ երկրների վարչապետների եռօրյա ծրագիրը Մոսկվայում։ Առաջին միջոցառումներն անցկացվել են դեկտեմբերի 16-ին։ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Այս տարի Համագործակցությունում նախագահում է Ղրղզստանը։ Հունվարի 1-ից նախագահի պաշտոնն անցնում է Ռուսաստանին։

armenpress.am