Ղրիմի ափերի մոտ՝ Սև ծովի հատակին, տոնածառ են տեղադրել
https://parstoday.ir/hy/news/world-i211564-Ղրիմի_ափերի_մոտ_Սև_ծովի_հատակին_տոնածառ_են_տեղադրել
Ղրիմի ափերի մոտ՝ Սև ծովի հատակին, ամանորյա խաղալիքներով զարդարված տոնածառ են տեղադրել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ակցիայի կազմակերպիչները:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Դեկտեմբեր 29, 2023 15:54 Asia/Tehran

Ղրիմի ափերի մոտ՝ Սև ծովի հատակին, ամանորյա խաղալիքներով զարդարված տոնածառ են տեղադրել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ակցիայի կազմակերպիչները:

«Երկմետրանոց տոնածառն ընկղմվել է թերակղզու արևելյան ափերի մոտ ՝ 5 մետր խորության վրա ։ Այս տարի ջուրը բավական տաք է ՝ մոտ 10-11 աստիճան»,- ասել են գործակալությունից։

Ակցիային մասնակցել են մոտ 10 ղրիմցի ջրասուզակներ։ Արհեստական տոնածառը զարդարել են ամանորյա խաղալիքներով: