Թուրքական Չանաքքալե քաղաքի հայկական եկեղեցին Ռամադանի ընթացքում պահքի ճաշ է մատուցելու
Հունիս 11, 2016 17:20 Asia/Tehran
Թուրքական Չանաքքալե (Դարդանել) քաղաքում գտնվող 17-րդ դարի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում Ռամադանի տոնի կապակցությամբ իֆթարի (պահքի) ճաշ է մատուցվելու։
Վկայակոչելով Ermenihaber-ին`այս մասին գրում է «Արմենպրես»-ը: Միջոցառումը կազմակերպել է Չանաքքալեի «Մարտ 18 համալսարանի» սուֆիական համայնքը, որին այժմ պատկանում է եկեղեցին։
Համալսարանի սուֆիական համայնքի գիտական գծով խորհրդական, դասախոս Հալիթ Քուշքուի խոսքով` իֆթարի ճաշը մատուցվելու է 10 հազար մարդու։ Միջոցառման շրջանակում ներկայացվելու են սուֆիական ավանդույթները և մշակույթը։
17-րդ դարում կառուցված հայկական եկեղեցին ժամանակին ծառայել է որպես զինապահեստ, այնուհետև ազգագրության թանգարան եւ մշակութային կենտրոնի դասարան։
Պիտակ