Ուկրաինան հարվածել է Լիսիչանսկ քաղաքին. կա շուրջ 30 զոհ
https://parstoday.ir/hy/news/world-i213414-Ուկրաինան_հարվածել_է_Լիսիչանսկ_քաղաքին._կա_շուրջ_30_զոհ
Ուկրաինայի Զինված ուժերը գնդակոծել են ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Լիսիչանսկ քաղաքի հացաբուլկեղենի կետը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Փետրվար 04, 2024 15:26 Asia/Tehran

Ուկրաինայի Զինված ուժերը գնդակոծել են ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Լիսիչանսկ քաղաքի հացաբուլկեղենի կետը:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 28 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, 10 մարդ վիրավորվել է։

Զինվորական հրամանատարությունից հայտնել են, որ փլատակների տակ կարող է լինել մոտ 40 մարդ։

Ինքնահռչակ ԼԺՀ-ում սուգ է հայտարարվել: