Փետրվար 18, 2024 10:33 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսոտովանել է, որ դաշինքի ներսում առկա են լուրջ խնդիրներ 

Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ դաշինքի ներսում գոյություն ունեն «լուրջ խնդիրներ»։

Նա նշել է․ «Մենք հիմա մեծ ուշադրություն ենք դարձնում ռազմական արտադրանքի ավելացմանը։ Կառուցվում են նոր գործարաններ, արտադրության ծավալն աճում է, սակայն մենք պետք է ավելի շատ միջոցներ ձեռնարկենք։
Հատկանշական է, որ վերջեսր արևմտյան ԶԼՄ-ները և պաշտոնյաները մտահոգություն են հայտնել  Ռուսաստանի հետ մարտի դաշտում Ուկրաինայի պարտության և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Կիևին տասնյակ միլիարդավոր դոլարի օգնության համար Կոնգրեսին դիմելու կապակցությամբ։   
Ստոլտենբերգը նախկինում մշտապես հայտարարել է, որ ռազմական դաշինքն ունի սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելու կարողություն։ 2022 թվականի փետրվարի վերջին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր, Ստոլտենբերգը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է դիմակայել Ռուսաստանին։ Միևնույն ժամանակ նա փորձում էր Մոսկվային որպես աճող սպառնալիք  ներկայացնել դաշինքի անդամ մերձբալթյան երեք հանրապետությունների ու Լեհաստանի համար։ 
Սակայն ռուս-ուկրաինական պատերազմի երրորդ տարվան ընթադառջ, Ուկրաինայի պարտությունների և Կիևին ցուցաբերվող արևմտյան օգնության ծավալների կրճատման պայմաններում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը փոխվել է։

Պիտակ