Ցույցեր ԱՄՆ-ում՝ Իսրայելի հանցագործությունների դեմ բողոքող զինվորականի հիշատակը հարգելու համար
Վաշինգտոնի, Լոս Անջելեսի և ամերիկյան մի շարք այլ քաղաքների բնակիչները ցույց են անցկացրել՝ ի հարգանք Պաղեստինի ժողովրդին աջակցելու համար ինքնահրկիզված ամերիկացի զինվորի հիշատակին։
Պաղեստինի աջակիցները հավաքվել են Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան դիմաց, որտեղ 25-ամյա ամերիկացի օդաչու Ահարոն Բուշնելն ինքնահրկիզվել է՝ բողոքելով Գազայում պաղեստինցիների ցեղասպանության դեմ։
Որոշ հեռուստաալիքներ, այդ թվում՝ «Fox 5»-ը և «Al-Mayadeen»-ը, հրապարակել են կադրեր՝ Լոս Անջելեսում Սիոնիստական ռեժիմի հյուպատոսության դիմաց Պաղեստինին աջակցող և ցեղասպանության դեմ հանդես եկող ամերիկացի զինվորի մահվան դեմ բողոքի ցույցից։
Բուշնելի բողոքի ակցիայից հետո ճնշումը մեծացել է ԱՄՆ կառավարության վրա՝ Գազայի հատվածում կրակի ամբողջական դադարեցմանը աջակցելու համար։
Այն դեպքում երբ Միացյալ Նահանգները մարդասիրական ժեստերով փորձում է նվազեցնել հասարակական կարծիքի ճնշումը Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի ցեղասպան պատերազմին իր անմիջական մասնակցության պատճառով , անցյալ երեքշաբթի օրը Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները պաշտպանելու նպատակով Միացյալ Նահանգները երրորդ անգամ վետո դրեց Գազայի հատվածում անհապաղ հրադադար հաստատելու բանաձևի վրա։
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակման սկզբից ի վեր նահատակվել է մոտ 30 հազար պաղեստինցի, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ են, իսկ շուրջ 70 հազար պաղեստինցի վիրավորվել է։