Իլ-76 ինքնաթիռի կործանման հետևանքով ՌԴ-ում 15 մարդ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/world-i215222-Իլ_76_ինքնաթիռի_կործանման_հետևանքով_ՌԴ_ում_15_մարդ_է_զոհվել
Ռուսաստանի Իվանովոյի մարզում Իլ-76 ինքնաթիռ է կործանվել պլանային թռիչքի ժամանակ, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մարտ 12, 2024 13:47 Asia/Tehran

Ռուսաստանի Իվանովոյի մարզում Իլ-76 ինքնաթիռ է կործանվել պլանային թռիչքի ժամանակ, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

 Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունն։

Ինքնաթիռում եղել են անձնակազմի 8 անդամ և 7 ուղևոր: Ենթադրաբար, նրանք բոլորը զոհվել են:

«Ներկայումս մոտակայքում գտնվող բնակչության կյանքին վտանգ չի սպառնում», - գրել է Իվանովոյի շրջանի ղեկավար Սերգեյ Նիզովը VKontakte սոցցանցի իր էջում։

Ռազմափոխադրական Իլ-76 ինքնաթիռի կործանման վայր է մեկնել  հանձնախումբ՝ միջադեպի պատճառները պարզելու համար։ Նիզովը հավելել է, որ տեղում աշխատում են օպերատիվ խումբ և հատուկ տեխնիկա:

armenpress.am