Մարտ 14, 2024 10:32 Asia/Tehran
  •  Ինչո՞ւ է «Օփենհայմերը» սիրված ԱՄն կառավարության կողմից

Օփենհայմերն ասում էր որ միջուկային ռումբը ստեղծվել է կարգուկանոն հաստատելու համար և չպետք է չարաշահել ԱՄՆ-ի զինանոցը։ Նա ներկայացնում էր «քաղաքակրթությունն ընդդեմ բարբարոսության» գաղափարը։

Ջ. Ռոբերտ Օփենհայմերի՝ «ատոմային ռումբի հոր» մասին Քրիստոֆեր Նոլանի նկարահանած «Օփենհայմեր» ֆիլմն արտադրվեել է 2023թ և 2024թ ներկայացվել Օսկարի։ 13 անվանակարգերից 7-ում Օսկարը շնորհվել է «Օփենհայմերին»։ Ֆիլմի սկզբում Նոլանը ներկայացնում է այն, ինչ ուզում է ասել ու ընթացքում սկսում է ավելի մանրամասն ներկայացնել իր ասելիքը։

Պատմության էջերը լի են այլ երկրների նկատմամբ ՄԱՆ-ի հանցագործություններով, որոնք իրականացվել են գիտական առաջընթացի շնորհիվ։ ԱՄՆ-ն հավատում է ուժի գերակայությանը և զսումը դիտարկում հենց նույն համատեքստում։

Ֆիլմը լավագույն ցույց է տալիս, թե ինչպես է գիտությունը ծառայում ԱՄՆ-ի հզորության մեծացմանը։

Ավելի բարձր դիտանկյունից «Օփենհայմերը»  դիտելիս ակնհայտ է ամերիկյան հասրակության մեջ առկա կոնֆլիկտը։ Իսկ ի՞նչ բնույթ ունի այն։

Քաղաքական գործիչն ու գիտնականն իրար հետ սկզբունքային տարաձայնություններ ունեն։ Նոլանի պատեկրած ֆիլմում գիտնականները ստեղծում են ռումբեր, որոնք կիրառում են քաղաքական գործիչները։

Ամերիկացի գիտնականի տառապանքի ու զղջալու օրերը, և քաղաքական գործիչների քաղաքականությունը՝ ներկայացնել աշխարհը կառավարելու ԱՄՆ ռազմավարության տեսակը և ի վերջո «համակարդկային գործողությունը»՝ հաղթանակի համար։ Եվ սա դառը, սակայն իրական ռազմավարություն է։

«Օփենհայմերը» փորձում է ասել, որ եթե նույնիսկ քաղաքական գործիչներն իշխանության հասնելու համար չարաշահեին իրենց դիրքը, որևէ մեկը չպետք է կասկած ունենա ատոմային ռումբի ու դրա ստեղծողի վերաբերյալ, քանի որ այն փրկելու է զինվորների կյանքերն ու դադարեցնելու է պատերազմը։ Նրանց կարծիքով՝ գիտնականներն ունեն   գյուտ անելու և առաջ գնալու կարևոր առաքելություն, իսկ քաղաքական գործիչները պետք է կայացնեն որոշումը։

Եվ որևէ մեկը չի հարցնում, թե ինչպե՞ս է հաշվարկվել մարդկային կյանքի արժեքը և ինչո՞ւ տարիներ անց, որևէ մեկն այդ ողբերգության համար ներողություն չի խնդրել։

Նրանք ասում են, որ աշխարհում միշտ էլ գոյություն ունեն վայրենիներ, որոնք պետք է ընդունեն իրենց առաջարկած կարգը։ Իսկ հակառակ դեպքում նրանց դա կստիպեն անել։ Ֆիլմն ասում է, որ դուք էլ պետք է ճանաչեք նոր կարգը հաշվարկված է և չունի բարոյախրատական ու մարդասիրական նպատակ։

«Օփենհայմերը» չի եկել ձեզ զբաղեցնելու համար, չնայած դա ֆիլմին շատ լավ է հաջողվել։ Ֆիլմն այնքան բարդ է, որ ավելի շատ նման է ոլորապտույտներով լի պատմության, քան զբաղեցնող ֆիլմի։ Սակայն Նոլանին հաջողվել է հանդիսատեսին տանել այդ ոլորաններով, անցկացնել կոնֆլիկտների միջով ու խախտելով գործող կարգը, ստեղծել նորը։

Այս ֆիլմը փորձում է պատասխանել աներիկյան ռումբերի վերաբերյալ համաշխարհային քննադատություններին, ասելով․ «Այլ երլք չունեինք»։ ԱՄՆ-ն մշտապես պետք է պայքարի վտանգի դեմ, որը սպառնում է այդ րեկրին։

Ու այդ պայքարը չի դադարում անգամ  երբ գերմանացիները պարտվում են ու շարունակվում է, մինչը ատոմային ռումբը նետվում է Ճապոնիայի ժողովրդի վրա։

Ֆիլմն ամեն պահ փորձում է  ասել, որ ատոմային ռումբի ստեղծումը «գիտական նվաճում» էր, որի «անհրաժեշտությունը» բացատրվում է  ԽՍՀՄ-ի գոյությամբ։

Կադրերից մեկում Օփենհայմերն ԱՄՆ նախագահին ասում է․ «Ես զգսւմ եմ, որ ձեռքերս ներկված են արյամբ»։ Եվ կրկին այս հարցը շեշտադրում է հաշվարկող մտքի վրա, որն ուզում է  փրկել աշխարհը ու հաստատել խաղաղություն։ Դուք կանգնած եք մի պատասխանի առջև, որ միջուկային ռումբը գործիք էր։ Եվ ԱՄՆ-ի նախագահը պատերազմի ժամանակ այն նետեց Ճապոնիայի վրա։ Ու դրանից որևէ մեկը չի անհանգստանում։

Ֆիլմն ի վերջո ուզում է ասել, որ այս զենքը չպետք է երկրների կողմիւց կիրառվի պատերազմում և ընդգծում այն միտքը, որ «Հիմա, երբ մենք ունենք ատոմային ռումբ, այն չպետք է ունենա որևէ այլ երկիր»։

«Օփենհայմերի» ասելիքի վտանգը նրանում է, որ այն փորձում է  արդարացնել ոճրագործությունը և հարյուր հազարավոր մարդկանց միաժամանակյա սպանությունը փորձում ներկայացնել որպես մարդկության զարգացման ճանապարհին արված քայլ։

Արվեստ, որով «Օսկար»-ն իրեն հիացած է համարում և եղավ այն, ինչ եղավ երկուշաբթի օրը՝ Լոս Անջելեսում։

 

Աղբյուր՝ Վաթան Էմռուզ օրաթերթ

 

Պիտակ