Բաքվում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման արդյուքներով հռչակագիր է ստորագրվել
Բաքվում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման արդյուքներով հռչակագիր է ստորագրվել։
Այս մասին, ըստ լրատվամիջոցների, հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա օրակարգը բազմաբնույթ է և օրինակելի։ «Երեք երկրների հարաբերություններն ունեն քաղաքական երկխոսության շատ բարձր մակարդակ։ Օրենսդիր մարմինների, պետական կառույցների և այլ հարցերի միջև համագործակցությունը նպաստում է քաղաքական երկխոսությանը: Այսօր կրկին քննարկվել են երկրների միջեւ տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Այսօր ստորագրված Բաքվի հռչակագիրը կնպաստի քաղաքական երկխոսությանը և կնպաստել հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,- ասել է նախարարը։