Մոսկվայում ահաբեկչություն իրականացրած ԻԼԻՊ-ը ո՞ր ԻԼԻՊ-ն է
Իրանցի լրագրող Մորթեզա Ղարեղին, X սոցիալական ցանցում արած գրառմամբ անդրադառնալով Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունն ԻԼԻՊ-ի կողմից ստանձնելուն, քննարկել է այս խմբավորման ստեղծման ու աջակցման հարցում ԱՄՆ-ի ու Իսրայելի դերը։
Նա գրել է․ «ԻԼԻՊ-ը պաշտոնապես ստանձնել է մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը։ Սա նույն ԻԼԻՊ-ն է, որը գնաց Ուկրաինա՝ պաշտպանելու այդ երկիրը ռուսներից։ Եվ սա նույն ԻԼԻՊ-ն է, որի վիրավորները բուժվում են Իսրայելում և վարժանքներ ստանում Լիբիայում՝ ամերիկյան հետախուզական գործակալությունների փողերով»։
ԻԼԻՊ-ի ահաբեկիչներն ուրբաթ օրը Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլլ» համերգասրահում իրականացված հարձակման ժամանակ սպանել են նախնական տվյալներով 60 հոգու։
Մինչ այժմ մի քանի երկրներ, այդ թվում՝ Իրանիը, դատապարտել են այս ահաբեկչությունը։