Մեկնաբանություն․ ՆԱՏՕ-ի տեղաշարժերը Հարավային Կովկասում
Հարավային Կովկասի տարածաշրջանը երկար ժամանակ կարևոր դեր է խաղացել հնագույն քաղաքակրթությունների և Եվրասիայի աշխարհառազմավարության հիմքում։ Այս տարածաշրջանը նաև եղել է արևելքն արևմուտքին կապող կարևորագույն հաղորդակցության ուղիներից մեկը։ Իսկ այսօր այն կարևոր դեր է խաղաում էներգիան Կասպից ծովի տարածաշրջանից Եվրոպա տեղափոխելու հարցում։
Հարավային Կովկասում նոր զարգացումները սկսվեցին երկու տարի առաջ՝ Արդբեջանի ռազմական գործողությամբ։ Թուրք-ադրբեջանական առանցքի և Հայաստանի միջև մրցակցության նպատակը աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նշանակություն ունեցող եվրասիական տարածաշրջանում գերիշխող դիրք ստանալն էր։
Իսկ ներկա իրավիճակում, երբ Արևմուտքն ու Ռուսաստանը վարում են սառը, իսկ որոշ դեպքերում նաև թեժ պատերազմ, Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը կողմերի համար կարևոր նշանակություն ունեն։ Ռուսները փորձում են մեծացնել տարածաշրջանում իրենց դերն ու հնարավորությունները՝ մրցակցելով ԱՄՆ-ի, Թուրքիայի և նույնիսկ Չինաստանի հետ, և վերահսկել այն հարևանների քայլերը, որոնք միտում ունեն միանալ ՆԱՏՕ-ին։ Իսկ այդ երկրները հայտարարում են, որ իրենց գործողությունները բխում են անվտանգության ապահովման և ահաբեկչության, ներգաղթի և այլ հարցերի հետ կապված մտահոգություններից։
Հարավային Կովկասում զարգացումների ընթացքը սակայն անորոշ է։ Մի կողմից Երևանի ու Բաքվի միջև խաղաղության փաստաթղթի ստորագրման ժամկետներն անհայտ են, քանի որ կողմերի միջև դրա դրույթների շուրջ անհամաձայնություն կա։ Մյուս կողմից Իլհամ Ալիևը, ով իր «գահին» նստած վայելում է «Բրիթիշ Փեթրոլիումի» համագործակցությամբ նավթի և գազի վաճառքից ձեռք բերված գումարները, Ղարաբաղը ստանալուց և արտահերթ ընտրություններում ձայների 80 տոկոսով հերթական 7 տարվա նախագահությունը ստանձնելուց հետո, ունի հավակնոտ նպատակներ, որոնց թվում են Ադրբեջանի ազդեցության ընդլայնումը, ինչպես նաև այնպիսի կասկածելի նախագծերը, ինչպես «Զանգեզուրի միջանցքը»։
Տարածաշրջանի կարևոր դերակատարներից համարվող Ռուսաստանը համոզված է, որ այն չպետք է դառնա ՆԱՏՕ-ի տեղաշարժերի կիզակետ։ Մյուս կողմում ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն ու Արևմուտքը համոզված են, որ եթե չկարողանան ներկա լինել տարածաշրջանում, օգտագործելով տարածաշրջանի երկրներում իրենց հիմնական լծակները և տնտեսական ու էներգետիկ կարողությունները՝ ռուսներն ավելի մեծ ճնշում կգործադրեն այդ երկրների վրա և կընդլսայնեն այնտեղ իրենց ազդեցությունը։
Ատլանտյան օվկիանոսի այն ափին գտնվող ԱՄՆ-ն, որ մշտապես փորձել է այլ երկրներում ճգնաժամեր ու պատերազմներ հրահրել, անգամ իր գործընկեների համար գործողության դաշտ չթողնելով, փորձում է հանդես գալ փրկչի դերում և ընդլայնել իր ազդեցությունը։
Նման իրավիճակում, Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա լարվածության ֆոնին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելեց Երևան և պաշտպանեց Հայաստանի դիրքորոշումները, ինչ-որ կերպ կրկնելով Թայվան ուղևորության արհեստական սցենարը և վերջնագիր ներկայացնելով Անկարային և Մոսկվային։
Կովկասյան տարածաշրջանի երկրները, կամա թե ակամա, ապրում են զգայուն ժամանակաշրջան, և դրանց շահերը դարձել են փոխզիջուըկների միջոց Թուրքիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և սիոնիստների միջև։ Եվ, նույնիսկ վերջին զարգացումները տարածաշրջանի ժողովուրդների համար էական արդյունքներ չեն ունենա, կամ գոնե ոչ մի երկիր դրանցում հաղթող չի ճանաչվի։
ՆԱՏՕ-ն շարունակում է դեպի արևելք ընդլայնման քաղաքականությունը, նպատակ ունենալով նեղացնել Ռուսաստան-Չինաստան- Իրան եռանկյունու հնարավորությունների շրջանակը և ինչ-որ իմաստով ավարտին հասցնել ՆԱՏՕ-ի Թուրանի միջանցքի ծրագիրը:
Վերջին ամիսներին Իրանը տարածաշրջանում ակտիվ քաղաքական, ռազմական և տնտեսական քայլեր է արել, որոնց թվում կարելի է նշել անցած ամիս ԻԻՀ ԱԳ նախարարի այցը Երևան և Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Թեհրան։
Ժամանակին հնչեցրած և կարևոր դիրքորոշումներով Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում է սահմանային վեճերը լուծել երկխոսության հիման վրա, քանի որ տարածաշրջանի զարգացումը կախված է այնտեղ կայուն խաղաղության և փոխվստահության հաստատումից՝ հավաքական մասնակցությամբ։
Հեղինակ՝ Ալիբաման Իքբալի Զարչ, Եվրասիական հետազոտությունների բաժնի ղեկավար
Աղբյուր՝ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոն