Էրդողանը հիասթափված է Օբամայից
https://parstoday.ir/hy/news/world-i21589-Էրդողանը_հիասթափված_է_Օբամայից
Ցավալի է, որ Թուրքիա–ԱՄՆ հարաբերությունները չբարձրացավ այն մակարդակին, որին մենք սպասում էինք, ավելին տնտեսական հարաբերություններում հետընթաց արձագանագրվեց։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2016 18:38 Asia/Tehran
  • Էրդողանը հիասթափված է Օբամայից

Ցավալի է, որ Թուրքիա–ԱՄՆ հարաբերությունները չբարձրացավ այն մակարդակին, որին մենք սպասում էինք, ավելին տնտեսական հարաբերություններում հետընթաց արձագանագրվեց։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական Hurriyet–ի թղթակցի հետ զրույցում Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է այս տարի պաշտոնից հեռացող ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։ «Երբ Օբաման ստանձնեց նախագահի պաշտոնը ու առաջին այցը եղավ Թուրքիա, դա մեզ շատ մեծ հույսեր էր տվել։ Մենք մտածում էինք, որ Թուրքիա–ԱՄն հարաբերությունները շատ ավելի բարձր մակարդակի վրա են բարձրանալու։ Սակայն, ցավալի է, որ մեր սպասումները չիրականացան, իսկ տնտեսական ոլորտում նույնիսկ հետընթաց գրանցվեց»,–նշել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահին առավել հիասթափեցրել է ԻՊ–ի դեմ ԱՄՆ–ի համագործակցությունը Սիրիայի քրդերից կազմված PYD–ի հետ։ Էրդողանը շեշտել է, թե իրենց ոչ մի կերպ չի հաջողվել Օբամային համոզել հետ կանգնել Սիրիայի քրդերին օգնելուց։ «Սիրիայի հարցում պարոն Օբամային վճռական դիրքորոշում էի սպասում ու դեռ սպասում եմ, սակայն կարծում եմ, որ պարոն Օբամային այդ հարցում խանգարում է ԱՄՆ–ում մոտեցող ընտրությունները»,–ասել է Էրդողանը։