Թուրքիան նոր դեսպաններ է նշանակել Ադրբեջանում, Գերմանիայում եւ Ռուսաստանում
https://parstoday.ir/hy/news/world-i21631-Թուրքիան_նոր_դեսպաններ_է_նշանակել_Ադրբեջանում_Գերմանիայում_եւ_Ռուսաստանում
Թուրքիան Ադրբեջանում դեսպան է նշանակել Էրքան Օզորալին, որը փոխարինել է Իսմայիլ Ալփեր Ջոշքունին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2016 06:22 Asia/Tehran
  • Թուրքիան նոր դեսպաններ է նշանակել Ադրբեջանում, Գերմանիայում եւ Ռուսաստանում

Թուրքիան Ադրբեջանում դեսպան է նշանակել Էրքան Օզորալին, որը փոխարինել է Իսմայիլ Ալփեր Ջոշքունին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը:

Մինչ այդ պաշտոնում նշանակվելը Էրքան Օզորալը զբաղեցնում էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարության բաժնի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Թերթը հայտնում է, որ Թուրքիան նաեւ փոխել է իր դեսպաններին այն երկրներում, որոնց հետ արտաքին քաղաքական խնդիրներ ունի:

Այսպես, Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունումից հետո «խորհրդատվությունների» համար Գերմանիայից ետ կանչված դեսպան Հուսեին Ավնի Քարսլըօղլուն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նրա տեղում նշանակվել է Թուրքիայի ԱԳՆ Աֆրիկայում երկկողմանի քաղաքական կապերի եւ գործերի վարչության ղեկավարի տեղակալ Ալի Քամալ Այդընը:

Պաշտոնից ազատվել է նաեւ Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը: Նրա փոխարեն նշանակվել է Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Հուսեին Լազիլ Դիրիոզը: