ԱՊՀ-ն կարևորում է Իրանի հետ գյուղատնտեսական համագործակցության ընդլայնումը
(last modified Mon, 08 Apr 2024 07:35:10 GMT )
Ապրիլ 08, 2024 11:05 Asia/Tehran
  • ԱՊՀ-ն կարևորում է Իրանի հետ գյուղատնտեսական համագործակցության ընդլայնումը

ԱՊՀ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ միությունը պետք է ընդլայնի իր գյուղատնտեսական համագործակցությունն Իրանի, Հնդկաստանի և Պակիստանի հետ։

Սերգեյ Լեբեդևն այդ մասին հայտարարել է ԱՊՀ 16-րդ միջազգային տնտեսական ֆորումում՝ նշելով, որ անդամ երկրները բազմաթիվ հնարավորություններ ունեն մեծացնելու գյուղատնտեսական և պարենային ապրանքների արտադրությունն ու արտահանումը հարավարևելյան երկրներ։ 
Նա նշել է, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել ԱՊՀ և ՇՀԿ երկրների շուկաների նպատակային զարգացմանը՝ հավելելով, որ ֆորումի ծրագիրը ներառում է վառելիքաէներգետիկ համալիրի և արդյունաբերական համագործակցության զարգացումը։
Լեբեդևը նշելէ․ «Վեհաժողովի ծրագիրը, ներառյալ վառելիքաէներգետիկ համալիրի և արդյունաբերական համագործակցության զարգացումը, ազգային տրանսպորտային համակարգերի և անդրեվրասիական տրանսպորտային միջանցքների հնարավորությունների բարձրացումը, շինարարական և էլեկտրոնային շուկաների զարգացումը, առևտրային խոչընդոտների վերացման և մարդկային կապիտալի զարգացումը պետք է իրականացվի»։ 
ԱՊՀ-ին անդամակցում են տասնմեկ նախկին խորհրդային հանրապետություններ, այդ թվում՝ Հայաստանը։