Ապրիլ 11, 2024 11:30 Asia/Tehran
  • Մերշայմեր․ Իսրայելը դուրս է եկել վերահսկողությունից

Ամերիկացի հայտնի տեսաբան և պրոֆեսոր Ջոն Մերշայմերը Գլեն Գրինվալդին տված հարցազրույցում անդրադառնալով ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա Իսրայելի հարձակմանը, այն որակել է որպես մեծ հարված միջազգային իրավունքին։

Նա նշել է․ «Իսրայելը դուրս է եկել վերահսկողությունից։ Նայելով, թե ինչպես են նրանք հարձակվում Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյան վրա, հասկանում եք, որ նրանք անցել են բոլոր սահմաններն ու անում են այն, ինչ ցանկանում են»։

Մերշայմերն ասել է․ «Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը մեծ հարված էր  միջազգային իրավունքի վրա հիմնված համակարգին, որի մասին այդքան խոսում է ԱՄՆ-ն։ Իրսայելցիներն ապստամբների նման են գործում, սակայն ԱՄՆ-ն ամեն գնով պաշտպանում է  նրանց»։

Քննադատելով Իսրայելի վարած քաղաքականությանն ԱՄՆ-ի աջակցությունը, տեսաբանն ասել է․ «Դա լավ չէ ոչ միայն ԱՄՆ-ի, այլ ընդհանուր առմամբ միջազգային քաղաքականության համար»:

Նշելով, որ Իրանի հյուպատոսարանի վրա իրականացված հարձակման պատճառը Գազայում կրած պարտությունն է, Մերշայմերն ասել է․ «Նրանց նպատակը հասկանալը բարդ է։ Կարելի է  ասել, որ նրանք հուսահատ են ու ոտնատակ են անում ամեն ինչ։ Գազայում գործերը լավ չեն, Հեզբոլլահի հետ նույնպես։ Իսրայելցիների վիճակը լավ չէ»։ 

Պրոֆեսորն ասել է․ «Ես կարծում եմ,  որ այդպիսով Իսրայելը փորձում է դուրս գալ ճահճից, միգուցե նաև Իրանին ներքաշել ԱՄՆ-ի հետ պատերազմի մեջ։ Դա Իսրայելի երկարաժամկետ նպատակներից է, սակայն դա լավ չէ ԱՄՆ-ի համար»։

«Թասնիմ» գործակալության հաղորդմամբ՝ ապրիլի 1-ին Դամասկոսում ԻԻՀ հյուապտոսարանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով նահատակվել են 7 իրանցի ռազմական խորհրդականներ և մի քանի սիրիացիներ։

Հարձակումը դատապարտվեց շատ երկրների կողմից։ Սակայն դրանից օրեր անց, ԱՄՆ-ն իր արևմտյան դաշնակիցների հետ խոչընդոտեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հարձակումը դատապարտող բանաձևի հաստատմանը։

2023 թվականի հոկտեմբերից Գազայի դեմ պատերազմի ընթացքում Իսրայելը սպանել է ավելի քան 33 հազար  պաղեստինցիների և ավերել նրանց տները։

Իսրայելի ռեժիմը  ձևավորվել է 1917 թվականին՝ բրիտանական գաղութատիրության քաղաքականության շրջանակում տարբեր երկրներից հրեաների Պաղեստին ներգաղթի արդյունքում։ Ռեժիմի գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր  Իսրայելը վարում է պաղեստինցիների ցեղասպանության քաղաքականություն՝ նարցն հողերին տիրանալու նպատակով։ 

Իրանն Իսրայելի ռեժիմի լուծարման և հրեաների՝ իրենց նախկին բնակավայրեր վերադարձի ջատագովներից է։

 

Պիտակ