Ապրիլ 12, 2024 18:06 Asia/Tehran
  • ԲՐԻԿՍ-ի խորհրդարանական նիստում Իրանը հետամուտ է եղել Իսրայելի հանցագործությունների դադարեցմանը

 2024 թվականին BRICS-ի անդամ երկրների խորհրդարանների պատգամավորների առաջին հանդիպմանը ներկա խորհրդարանական պատվիրակությունները ընդգծել են Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների դադարեցման հարցին հետամուտ լինելու անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, հինգշաբթի երեկոյան Մոսկվայում մեկնարկել է 2024թ. BRICS-ի անդամ երկրների խորհրդարանների պատգամավորների առաջին հանդիպումը, որտեղ 10 անդամ երկրների խորհրդարանական համագործակցության օրակարգից բացի, հետամուտ են եղել նաեւ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները դադարեցնելու հարցին։

Իրան-Ռուսաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Էբրահիմ Ռեզային, ով ներկա էր այս հանդիպմանը, նշեց, որ Իրանի անդամակցությունը BRICS-ին հիմնված է Իրանի Իսլամական Հանրապետության մակրոռազմավարության վրա։ Անդրադառնալով Գազայում տեղի ունեցող իրադարձություններին՝ նա Պաղեստինում Սիոնիստական ​​ռեժիմի պահվածքը համարեց պետական ​​ահաբեկչության և ցեղասպանության վառ օրինակ և պահանջեց դադարեցնել այդ հանցագործությունները։

Ռեզային այս հանդիպման շրջանակում նաև ընդգծել է, որ ԲՐԻԿՍ-ի նիստում Իրանի խորհրդարանական պատվիրակության օրակարգերից մեկը լինելու է Պաղեստինի իրավունքների պաշտպանությունը, և ամերիկացիների կապալառուներն ու կամակատարները հանդիսացող սիոնիստների կողմից իրականացվող ցեղասպանության դատապարտումն  ու դադարեցումը:

Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը նաև մատնանշել է BRICS-ի անդամների կողմից միասնական արժույթ օգտագործելու անհրաժեշտությունը՝ ասելով, որ BRICS-ը կարող է օգնել նվազեցնել մեր կախվածությունը Արևմուտքի տնտեսական համակարգից և ֆինանսական կառույցներից, որոնք գտնվում են Արևմուտքի կամ իմպերիալիստական  համակարգի տիրապետության տակ։

Նշելով ԲՐԻԿՍ-ին Իրանի անդամակցությունը որպես հակաարևմտյան ճակատի ուժեղացման հնարավորություններից մեկը,  Ռեզային ասել է, որ ԲՐԻԿՍ-ն օգնում է միջազգային ասպարեզում ամրապնդել բազմակողմանիության քաղաքականությունը, ուստի կարող է վերակառուցել անարդար գլոբալ ենթակառուցվածքը արդարության ու ազնվության հիման վրա և հասնել որոշումների կայացման ընդհանուր և ոչ միաբևեռ համակարգի։

Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը հայտարարել է, որ Իրանի անդամակցությունը BRICS-ին վկայում է Իրանի մեկուսացման արևմտյան քաղաքականության ձախողման մասին և ավելի ընդգծված ու ակտիվ է դարձնում Իրանի դերը նոր աշխարհակարգի ձևավորման գործում, և նախերգանք է Արևմուտքից դեպի արևելք իշխանության փոխանցման և միջազգային համակարգում հավասարակշռության ստեղծման համար։

ԲՐԻԿՍ խումբը բաղկացած է հինգ նորահայտ տնտեսական տերություններից, ներառյալ՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, որոնք իրենց տիրապետության տակ ունեն երկրագնդի տարածքի ավելի քան 30%-ը, աշխարհի բնակչության կեսը և համաշխարհային տնտեսական հզորության ավելի քան 30%-ը: Այս խումբն ունի համաշխարհային տնտեսության վրա ազդելու մեծ ներուժ և շատ կարևոր է արտատարածաշրջանային համագործակցության ոլորտում։

2024 թվականի հունվարից Իրանը, Արգենտինան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եթովպիան և Եգիպտոսը ևս դարձել են այս խմբի լիիրավ անդամներ։

 

Պիտակ