Ապրիլ 19, 2024 10:38 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն վետո է դրել ՄԱԿ-ին Պաղեստինի լիիրավ անդամակցության մասին բանաձևի վրա

Իսրայելի գլխավոր աջակից ԱՄՆ-ն, չարաշահելով վետոյի իրավունքը և պաղեստինցիների իրավունքները ոտնահարելու քաղաքականությանը համահունչ, խոչընդոտել է ՄԱԿ-ին Պաղեստինի լիիրավ անդամակցության բանաձի ընդունմանը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ալժիրը ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Պաղեստինի լիիրավ անդամակցության բանաձևը, որի քվեարկությունը տեղի է ունեցել հինգշաբթի։ Շվեյցարիան ձեռնպահ է քվեարկել, իսկ ԱՄՆ-ն վետո է դրել   բանաձևի վրա։

Եթե ԱԽ 15 անդամներից 9-ը դրական են քվեարկում բանաձևին, այն  ներկայացվում է ԳԱ, սակայն պայմանով, որ մշտական անդամներից ոչ մեկը, այդ թվում՝ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄն-ն ուև Ֆրանսիան, դեմ չքվեարկեն կամ վետո չդնեն բանաձևի վրա։

Վետոյի իրավունքի կիրառմամբ ԱՄՆ-ն հերթական անգամ ցույց տվեց, որ Պաղեստինին և նրա ճնշված ժողովրդին աջակցելու իր պնդումները ոչ այլ ինչ են, քան կարգախոսներ, և այդ երկիրը  նույնիսկ պատրաստ չէ քվեարկել ՄԱԿ-ին Պաղեստինի լիիրավ անդամակցության օգտին։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան այս կապակցությամբ նշել է, որ ԱՄՆ-ի նպատակը պաղեստինցիների կամքը կոտրելն ու նրանց իրենց հողից վտարելն է։

Պաղեստինը ներկայումս մշտական դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ում: Իսկ 2011  Պաղեստինը դիմել է ՄԱԿ-ին մշտական անդամակցության համար:

Ապրիլին Պաղեստինը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով վերանայել ՄԱԿ-ին որպես մշտական անդամ միանալու հարցը:

 

 

Պիտակ