Պաղեստինի կողմնակիցները ցույցեր են անցկացրել Գերմանիայում, Իռլանդիայում և Շվեյցարիայում
(last modified Sun, 21 Apr 2024 06:34:07 GMT )
Ապրիլ 21, 2024 10:04 Asia/Tehran
  • Պաղեստինի կողմնակիցները ցույցեր են անցկացրել Գերմանիայում, Իռլանդիայում և Շվեյցարիայում

Պաղեստինի կողմնակիցները ցույցեր են անցկացրել Գերմանիայում, Իռլանդիայում և Շվեյցարիայում և դատապարտել Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները։

Բեռլինի, Դուբլինի և Ժնևի ցուցարարները Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի գործողություններն անվանել են ցեղասպանություն և պահանջել անհապաղ և մշտական հրադադար հաստատել այս հատվածում։ 
Բեռլինի Պոտսդամերի հրապարակում հավաքված մոտ 2000 ցուցարարներ վանկարկել են «Գերմանիան ֆինանսավորում է, Իսրայելը՝ ռմբակոծում է», «Ամոթ ձեզ» և «Իսրայելին զենք մի տվեք»։


Ցուցարարները կրել են «Դադարեցրեք աջակցել Իսրայելին իմ հարկերով» գրությամբ պաստառներ։
Նորվեգիայի հազարավոր քաղաքացիներ երթ են անցկացրել մայրաքաղաք Օսլոյի Նովե հրապարակում։ Նրանք կրել են Պաղեստինի դրոշները և պաղեստինյան ժողովրդին սատարող գրություններով պաստառներ ու վանկարկել հակաիսրայելական կարգախոսներ։
Ցուցարարները նաև կարգախոսներ են վանկարկել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ և ընդգծել Գազայում ցեղասպանությունը դադարեցնելու և կրակն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացած ակցիայի մասնակիցները նույնպես Գազայում Սիոնիստական ռեժիմի գործողությունները ցեղասպանություն են որակել և պահանջել Գազայի հատվածում անհապաղ ու մշտական հրադադար հաստատել։