Էրդողանը նամակ է հղել Պուտինին
https://parstoday.ir/hy/news/world-i21712-Էրդողանը_նամակ_է_հղել_Պուտինին
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ռուսաստանցիներին շնորհավորել է հունիսի 12-ին Ռուսաստանում նշվող Ռուսաստանի օրվա կապակցությամբ և ցանկություն է հայտնել, որ Մոսկվայի ու Անկարայի միջև հարաբերությունները դուրս գան «արժանի մակարդակ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2016 12:15 Asia/Tehran
  • Էրդողանը նամակ է հղել Պուտինին

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ռուսաստանցիներին շնորհավորել է հունիսի 12-ին Ռուսաստանում նշվող Ռուսաստանի օրվա կապակցությամբ և ցանկություն է հայտնել, որ Մոսկվայի ու Անկարայի միջև հարաբերությունները դուրս գան «արժանի մակարդակ»:

«Մեծարգո պարոն նախագահ: Ողջ թուրք ժողովրդի անունից ռուսաստանցիներին շնորհավորում եմ Ռուսաստանի օրվա կապակցությամբ, ինչպես նաև ցանկանում եմ, որ առաջիկայում Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները դուրս գան արժանի մակարդակ»,- գրված է նամակում:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին հղած նամակում հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների միջև հարաբերություններն ու համագործակցությունը կհասնեն այն մակարդակի, որն անհրաժեշտ է երկու ժողովուրդների ընդհանուր շահերի համար: